Ֆրանսիայի վարչապետի փարիզյան նստավայրում՝ Մատինյոն պալատում, մեղվի երեք փեթակ է տեղադրվել:
Ինչպես հայտնել է անձամբ վարչապետ Ժան-Մարկ Էյրոն, դա արվել է հանուն կենսաբազմազանության ապահովման:
Տվյալ նախաձեռնությունը կայուն զարգացման հոգատարության հետևանք է: Այն նպաստում է կենսաբազմազանությանը ու այն տեսակների պահպանմանը, որոնք երաշխավորում են էկոհամակարգի հավասարակշռությունը՝ բացատրել է նա:
Էյրոն նաև խոստացել է մեղուներին «հանրությանը ներկայացնել» սեպտեմբերի 14-15-ը՝ Ազգային ժառանգության օրերի շրջանակում:
«Այս կապակցությամբ հարկ կլինի պատրաստվել մեղրի հավաքմանը՝ մեղվապահների ներկայությամբ»,- հավելել է Ֆրանսիայի կառավարության ղեկավարը՝ հաղորդում է ITAR-TASS-ը: