Tuesday, 21 05 2024
Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանի անունը չէիք շահարկի. եթե մի քիչ հայ լինեիք
Շարժումը սկզբից ոչ մի բանի մասին էր, հետո պարզվեց՝ 1 ժամ են տալիս հրաժարականի համար
17:15
Ֆրանսիան պաշտպանել է «ՀԱՄԱՍ»-ի և Իսրայելի ղեկավարների ձերբակալման՝ ՄՔԴ դատախազի ձգտումը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
16:46
Յուրատեսակ տուրք՝ մեծ հային․ ARARAT-ի հատուկ երեկոն՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին
16:40
Սլովակիայի վարչապետը գիտակցության է եկել և շփվել բժիշկների հետ
Ռեիսին Իրանում «չարակամներ» ունե՞ր
16:24
ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում գործողության այլընտրանքային տարբերակները
Սուտ է, թե Սփյուռքը դեմ է Փաշինյանին. մերժողները խիստ փոքրամասնություն են, բայց մտահոգություն կա
Բաշար Ասադի կնոջ մոտ ախտորոշել են արյան քաղցկեղ
Պատրանք է, թե Իրան-Ադրբեջան լուրջ սրացում կլինի. նրանք ի վերջո լեզու են գտնում
15:45
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Եթե այս շարժումը հաջողի, 100 % երաշխիք ենք տալիս՝ դա բերելու է ՀՀ-ի լուծարման․ Վահագն Ալեքսանյան
Եթե նախագիծն ընդունվի, ապա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի կավելանա․փաստաբան
Մի օր այդ կոճակ սեղմողները փաստաբանի կարիք են ունենալու, ստիպված են այդ հարկային բեռով վարձել
15:30
Լատվիայի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բարձրագույն պետական ​​պարգև է շնորհել
Վարչապետն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ
Քաղաքացին արտերկրից բռնության կոչեր է հնչեցրել. նրան կալանավորելու որոշում է կայացվել
Էրդողանը «ստուգե՞լ» է Ալիեւին իրանական աղետից հետո
14:56
Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ինչպես են ծանուցվելու զորակոչին և վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիները
Դասեր քաղե՛ք Արցախում ձեր գործողություններից և մեզ էլ խորհուրդներ մի՛ տվեք. Հակոբ Արշակյան
ՌԴ պաշտոնյաները առանց ԱԴԾ թույլատվության չեն կարող մեկնել արտերկիր
14:30
Խարկովը ենթարկվել է գնդակոծության. կան վիրավորներ
«Սորոսի» հիմնադրամի աշխատողը չեմ եղել ես, տնօրենների խորհրդի անդամները այլ աշխատանք են ունենում
Սահմանադրության և բանականության միջև հակասություն չկա․ ՍԴ դատավորի թեկնածու
Ինչու՞ է թաքցվում՝ ՍԴ անդամի թեկնածուն եղել է «Սորոսի» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ

«Վարչապետի քաղաքական ապագա կարիերան դառնում է ավելի անորոշ»

Մեր զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

-Պարոն Բադալյան, Ընտրական օրենսգրքի  նախագիծը շատ ընդդիմադիրների մտահոգվելու առիթ է տվել: Նշվում է, որ այն հակասահմանադրական է, և ոչ թե համամասնական, այլ մեծամասնական համակարգի ամրապնդում է: Հնարավո՞ր համարում եք ընդդիմադիր ուժերն այս խնդրի շուրջ միավորվեն, մանավանդ որ կա նման առաջարկ:

-Նախ պետք է ճշտենք, ինչ ենք հասկանում միավորում ասելով: Եթե միավորում ասելով հասկանում ենք, որ նրանք կարող են մշակել և ներկայացնել մեկ ԸՕ․զուտ ֆիզիկական միավորում չի լինի,  իսկ աշխատանքների միավորում այս կամ այն հարցի վերաբերյալ, շատ հնարավոր է, որ կարողանան իրականացնել: Սա ապագան ցույց կտա: Այլապես  անտրամաբանական  կլինի միավորումը, եթե միավորվեն միավորվելու համար, ում են ինչ խաբում, խաբելու խնդիր չկա, կամ ինչ-որ մեկին մոլորեցնելու խնդիր չկա: Եթե միավորվում են, ապա պետք է համարեն, որ ինչ-որ գործողության համար են միավորվում, տվյալ դեպքում ընտրական օրենսգրքի շուրջ կարող են միավորվել և ընդհանուր առաջարկություններ ներկայացնել կառավարության կողմից ներկայացված ԸՕ շուրջ:

-Ստացվում է՝  ՀՅԴ-ՀՀԿ միավորումից էլ պե՞տք է ինչ-որ  բան ակնկալել, ենթադրվո՞ւմ է, որ այս համագործակցությունն էլ ինչ-որ արդյունք պետք է տա:

-Սա միանգամայն այլ քաղաքական նպատակ էր հետապնդում: Այս միավորումը բխում էր նախագահի շահերից, և դա ցույց տվեցին գործողությունները, այսինքն՝ այստեղ խնդիր չի դրված հասարակությանն ինչ-որ մի ուղերձ ուղարկել կամ իրավիճակ բարելավել, որովհետև, եթե նախագահը ցանկանա երկրի վիճակը բարելավել, ապա նախագահը նոր չէ, արդեն 8 տարի է նախագահ է, և այդ 8 տարին ամբողջովին բավարար էր, որպեսզի երկրում տնտեսական բարեփոխումներ իրականացներ, մենաշնորհը վերացներ, դատաիրավական անկախ համակարգ ստեղծեր, անկախ, ինքնուրույն քաղաքականություն վարեր, ընտրություններն անկախ և թափանցիկ անցկացնել և այլն: Այսինքն՝ եթե այս նպատակները կան, նախագահը շա՜տ ժամանակ ուներ դրանով զբաղվելու: Մենք կարող ենք ասել, որ կոալիցիայի ձևավորումը հասարակության խնդիրները լուծելու հետ որևէ աղերս չուներ, զուտ ներքին հարցեր էին նախագահի և ՀՅԴ-ի համար, և երկուսն էլ, փաստորեն, շահած դուրս եկան այդ գործընթացից: Այսօրվա ՀՅԴ-ն, որն այլևս այն 90-ականների ՀՅԴ-ն չէ, և բավականին թուլացած կառույց է, ինչը նրան թույլ չէր տա 2017-ին խորհրդարանական ընտրություններին 5 տոկոսի շեմը հաղթահարել: Հիմա կան վարչական ռեսուրսներ, ինչը նրանց հնարավորություն կտա այս 5 տոկոսը հաղթահարել, բայց դա չի նշանակում, որ 100 տոկոսով կհաղթահարեն, բայց հնարավորություն ունի նկարել, իր համար 5 տոկոսն ապահովել, նկարել այնքան, որքան կցանկանա նախագահը: Այդ տեսակետից կարելի է ասել՝ քանի նախագահը և վարչապետը, ակնհայտ է, որ նպատակ ունեն 2017-18թթ շարունակել իրենց քաղաքական գործունեությունը, բնականաբար նախագահին պետք է, որ մինչև այդ ժամանակաշրջանը՝ մինչև 2017-2018թ. թուլացնի վարչապետի դիրքերը և կոալիցիոն կառավարություն ձևավորելով, այնտեղ երեք նախարարներ նշանակելով, նա բավական թուլացրեց վարչապետի դիրքերը: Կարող ենք ասել, որ իր նպատակներին հասավ: Ըստ ամենայնի՝ նախագահը չէր ցանկանա, որ եթե հետագայում ինքն ուզենա դառնալ վարչապետ, ապա ամբողջովին կախված լիներ ՀՀԿ-ի ցանկությունից, որովհետև, եթե խորհրդարանում ՀՀԿ-ն ունի մեծամասնություն և անվերահսկելի մեծամասնությունը նախագահի կողմն է, դա անվերահսկելի մեծամասնություն է, և նա կախման մեջ կընկներ: Եվ  որպեսզի սահմանափակի ՀՀԿ-ի մենատիրությունը կամ ինչ-որ խնդիրներ ՀՀԿ-ի հետ կապված, նա հենց ՀՅԴ-ին է տանում և ամենայն հավանականությամբ, ՀՅԴ-ն կհանդիսանա այն ուժը, որը կսահմանափակի ՀՀԿ-ի ցանկությունները ապագա ԱԺ-ում, ինչը ձեռք է տալիս նաև ՀՀԿ-ին և գործող նախագահին: ՀՅԴ-ն գիտի, որ խորհրդարանում կարող է հայտնվել միայն նախագահի ցանկությամբ: Այս գործընթացում աջակցություն ստանալու համար, բնականաբար, նա փոխադարձաբար իր աջակցությունը հայտնելու է ոչ թե ՀՀԿ-ին, այլ գործող նախագահին: Ուրեմն նախագահը սրանով երկու խնդիր է լուծում. և՛ վարչապետի դիրքերն է թուլացնում, և՛ բնականաբար հանրապետականից իր կախումն է թուլացնում:

Սա առաջին փուլն էր, որ տեղի ունեցավ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագրի հետ կապված: Երկրորդ փուլում նախագահն էլ ավելի ուժեղացրեց իր դիրքերը կառավարությունում, հատկապես, երբ ՊԵԿ-ը առանձնացրեց ֆիննախից, որովհետև այլևս իրեն սուպերնախարար պետք չէ: Ավելին՝ ՊԵԿ-ը փաստացի ուժային կառույց է բիզնես աշխարհում, և նա ՊԵԿ-ի ղեկավար նշանակեց նախարարի, որի միջոցով կարող է վերահսկել ցանկացած գործարար հանրապետականի, եթե հանկարծ այդ հանրապետականը փորձի իրականացնել նախագահի համար ոչ ցանկալի գործողություն: Էներգետիկայի նախարարն էլ իր թիմակիցն է, և ստացվում է արդեն այնպես, որ նախագահը վարչապետից ստացավ ընդամենը այսպես ասած տեխնիկական վարչապետ, որն ընդամենն օպերատիվ հարցերն է լուծում և ոչ ավելի: Սրանով վարչապետի քաղաքական ապագա կարիերան դառնում է ավելի անորոշ, ինչը կշարունակվի, որովհետև կա ընդամենը ՀՀԿ կուսակցություն և որոշ ընդդիմադիր կառույցներ, և արդյունքում ամենայն հավանականությամբ, մինչև 2017թ. կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ որ գործող վարչապետը կլինի ընդամենը Անգլիայի թագուհու կարգավիճակում կառավարությունում և այլևս չի խանգարի գործող նախագահի հետագա քաղաքական կարիերային: Իսկ մենք պետք է հասկանանք, որ հանրապետականում արդեն մնացել են փաստորեն երկու թիմակիցներ՝ նախագահի և վարչապետի, և վարչապետի թիմակիցները թուլացել են, և կարելի է ասել, որ ՀՀԿ-ն ամբողջովին նախագահի վերահսկողության տակ է: Իհարկե կան նաև անհատ հանրապետական գործարարներ, որոնք ինքնուրույն կարող են դրսևորվել, բայց երբ թիմ չկա, արդեն անհատների հարցերը լուծելը հեշտ է: Կոալիցիոն հուշագիրը և կառավարության այս վերջին փոփոխություններն ընդամենը մեկ ստրատեգիայի հերթական քայլն է: Իսկ այս երկու՝ նախագահի և վարչապետի ստրատեգիական պայքարներում, բնականաբար նախագահն ավելի շահող իրավիճակում է գտնվում, որովհետև, եթե երկուսն էլ ունեն նույն ստրատեգիան, այսինքն՝ 2017-2018թթ. քաղաքական կարիերան շարունակել, բայց մեկնարկային պայմանները տարբեր են, վարչապետին մոտ ավելի ցածր է, նախագահի մոտ բարձր, որովհետև նախագահն ավելի շատ լիազորություններ ունի, բնականաբար այդ պայմաններում հաղթող է դուրս գալիս նախագահը, ինչը մենք տեսնում ենք:

-Ըստ էության, ընդդիմությո՞ւնն էլ՝ և՛ նոր, և՛ հին, միայն Սերժ Սարգսյանի ցանկությամբ կարող է մտնել ԱԺ:

-Կոնկրետ ՀՅԴ-ն, որ ամբողջովին արդեն նախագահի վերահսկողության տակ է գտնվում, ի դեպ այստեղ մի նրբություն կա, որ նախագահը հասկացրեց ՀՅԴ-ին, եթե նկատեցիք կոալիցիոն հուշագիրը ՀՅԴ-ի կողմից կնքվեց հայաստանյան կառույցի ղեկավարի կողմից, իսկ ՀՀԿ-ի կողմից ոչ թե կուսակցության ղեկավարը, այլ նրա տեղակալի կողմից: Այսինքն՝ սա մեսիջ էր ՀՅԴ-ին, որ կոալիցիոն կառավարությունում դուք լինելու եք ընդամենը ենթակայի կարգավիճակում, այսինքն՝ մտքներովդ չանցնի մեզ հետ հավասար ինչ-որ գործունեություն իրականացնել, կամ չմտածեք, որ դուք մեզ հետ հավասար եք լինելու կառավարությունում: Այսինքն՝ դաշնակցության հետ կապված հարցերն ամբողջովին պարզ է. նրանք կհայտնվեն պառլամենտում և կունենան այնքան պատգամավոր, և այն պատգամավորներին, որոնք որ ձեռնտու կլինեն նախագահին: Այս հարցն արդեն նախագահը լուծել է:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր կառույցերին, բնականաբար նախագահը կանի ամեն ինչ, որպեսզի ընդդիմադիր այլ կառույցներ նույնպես առաջանան, նրանց տակից կաջակցի, որպեսզի նրանց մի մասը նույնպես հայտնվի խորհրդարանում: Բոլորին վրա սա չի տարածվում, որովհետև կան ընդդիմադիր կառույցներ, օրինակ՝ ՀԱԿ-ը, որը չի գնա նախագահի հետ բանակցելու ապագա խորհրդարանում հայտնվելու համար: Այդ իսկ պատճառով ՀԱԿ-ը պետք է գտնի այլ ուժ, որի հետ բանակցելով կարողանա հայտնվել խորհրդարանում, որովհետև, եթե մարդիկ կան, որոնք հույս ունեն, որ պետք է հասարակությանը 6000 ակտիվիստ, դիտորդ կամ վստահված անձ ունենալ և զուտ հասարակության ուժերով մտնեն խորհրդարան, ապա հաջողության չեն հասնի, որովհետև ինչպես  ցույց է տալիս 25 տարվա փորձը, հասարակության աջակցությամբ խորհրդարանում ուժերը շատ քիչ են հայտնվել, 1990 թվականի պառլամենտական ընտրության ժամանակ, 1991 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, և 1999 թվականի պառլամենտական ընտրությունների ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանի «Միասնություն դաշինք»-ը մեծ ուժ ուներ և հեղինակություն էր վայելում, և հասարակությունը նրանց ընտրեց: Մնացած բոլոր ժամանակ քաղաքական ուժերը խորհրդարանում են հայտնվել կեղծիքների միջոցով: ՀԱԿ-ը՝ իշխանությունների կողմից չվերահսկվող կառույցը, խորհրդարան կարող է մտնել ոչ թե նրա համար, որ նախագահը կցանկանա, թե ոչ, բայց կարող է մտնել խորհրդարան, եթե համապատասխան քաղաքական ստրատեգիա ձևավորի, ինչն այս պահի դրությամբ նրա մոտ նկատելի չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում