Friday, 26 04 2024
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին

Խաղերի նախագծման առաջնություն հայ ծրագրավորողների համար (տեսանյութ)

«Orange Արմենիա» ընկերության հովանավորությամբ ընթանում է համակարգչային խաղերի նախագծման հայկական առաջին առաջնությունը: Առաջնությունը կազմակերպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ):

«Կարծում ենք, որ սա այն ոլորտներից է, որ դեռ բավականաչափ չի հետազոտվել և շահագործվել Հայաստանում: Կարծում եմ` այն, որ Orange-ն է հովանավորում առաջնությունը, կոգևորի և կխրախուսի մարդկանց իրենց ուժերը փորձել այստեղ»,- ասում է ԻՏՁՄ-ի տնօրեն Կարեն Վարդանյանը:
Մրցույթի ամփոփումը տեղի կունենա հունիսի 18-ին Orange-ի կենտրոնական գրասենյակում:

«Համակարգչային խաղերի ոլորտն արդեն իր հաստատուն դերն ունի ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում: Նոր, սակայն շատ դինամիկ կերպով զարգացող ու աճող ոլորտ է հեռախոսների համար նախատեսված խաղային ծրագրերի և հավելվածների ոլորտը: Այս համատեսքստում հայկական բովանդակությունը պետք է հետ չմնա համաշխարհային զարգացումներից: Հուսով ենք, որ այս առաջնությունը մեզ թույլ կտա վեր հանել տաղանդներին ու գտնել նրանց գաղափարների իրականացման համար լավագույն ուղիները»,- ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Առաջնությունն անցկացվելու է 4 փուլով և ունենալու է 7 անվանակարգ` Լավագույն խաղ, Սցենար, Կերպար, Դիզայն, Անիմացիա, Նորարարություն և Լավագույն շարժական հավելված-խաղ: Յուրաքանչյուր փուլի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց կողմից նախագծված համակարգչային խաղերը` խաղի կոնցեպտը, գրաֆիկան/դիզայնը և տեխնիկական հնարավորությունները, որոնց համար կգնահատվեն ժյուրիի կողմից: Մինչև 3-րդ փուլը ներառյալ` կարող են գրանցվել նոր մասնակիցներ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կկորցնեն մինչև մասնակցության հայտը ներկայացնելու օրը անցկացված փուլերի միավորները: 4-րդ` եզրափակիչ փուլում մասնակիցները կներկայացնեն խաղերն ամբողջությամբ և կորոշվի լավագույն խաղը, իսկ բոլոր կատեգորիաների հաղթողներին կտրվեն դրամական պարգևներ: Մրցանակային ֆոնդը կազմում է 1,300,000 դրամ, լավագույն խաղի հեղինակը կպարգևատրվի 300,000 դրամով:

Մրցանակաբաշխության օրը Orange-ի Հյուսիսային պողոտայում գտնվող գլխավոր խանութի ստորին հարկում առավոտից մինչև երեկո կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն ոչ միայն մասնակիցների մշակած խաղերը, այլ նաև համակարգչային խաղերի ոլորտը ներկայացնող այլ ստուդիաներ ու արտադրողներ:

Առաջնության շրջանակներում տեղի կունենան նաև համակարգչային խաղերի նախագծման դասընթացներ, որոնց նպատակն է հնարավորություն ընձեռել սկսնակներին ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ խաղերի նախագծման, դիզայնի և անիմացիայի ոլորտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում