Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ալի Թայեբնիան հայտարարել է, որ Իրանը ծրագրում է շուտով հասնել օրական 2 մլն բարել նավթի հումքի վաճառքի։ Այս մասին հայտնում է Shana գործակալությունը։
«Անհրաժեշտ քայլերի և նավթի շուկա Իրանի վերադարձից հետո ծրագրվում է, որ Իրանի նավթային վաճառքները շուտով կվերադառնան օրական 2 մլն բարելի մակարդակի»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Monte Toledo նավթային հածանավն առաջին անգամ Իրանից նավթ է հասցրել Եվրոպա՝ պատժամիջոցներից երկիրն ազատելուց հետո։
Մինչ այդ նախարարը հայտարարել էր, որ Իրանը մտադիր է պատժամիջոցների վերացումից հետո մինչև 45 մլրդ դոլարի ուղիղ օտարերկրյա ներդրումներ ներգրավել։








































