Սեուլը սադրիչ է համարել Հյուսիսային Կորեայի իշխանությունների հայտարարությունը՝ ի պատասխան ամերիկա-հարավկորեական զորավարժություններին կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնում է Yonhap-ը:
«Հյուսիսային Կորեան պետք է անհապաղ դադարեցնի հանդուգն և կործանարար հայտարարություններն ու գործողությունները: Այնուհանդերձ՝ եթե Հյուսիսային Կորեան սկսի սադրանքները, Հարավային Կորեան դրանց կարձագանքի վճռականորեն և անգթորեն»,- ընդգծել է գործակալության պաշտոնական ներկայացուցիչը:
Ավելի վաղ Փխենյանը հայտարարություն էր տարածել՝ խոստանալով երկրի անվտանգությանն սպառնալու դեպքում ԱՄՆ-ին և Հարավային Կորեային միջուկային հարված հասցնել:
Հյուսիսային Կորեան նաև հայտարարել էր Հարավային Կորեան ազատագրելու ռազմական գործողությունների ծրագրի առկայության մասին:












































