Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում կատալոնական «Բարսելոնա»-ն հյուրընկալվեց «Էյբար»-ին:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի ջախջախիչ հաղթանակով: Գոլերի հեղինակ դարձան Մունիրը, Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը:
Այսպիսով, այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն իր ակտիվում գրանցեց 72 միավոր:
«Էյբար»-«Բարսելոնա»` 0:4
0:1 Մունիր (8՛), 0:2 Մեսսի (41՛), 0:3 Մեսսի 11մ. (76՛), 0:4 Սուարես (84՛)









































