Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Թեդ Քրուզը հայտարարել է, որ մյուս թեկնածուները պետք է մտածեն նախագահական ընտրարշավից դուրս գալու մասին՝ գլխավոր հավակնորդ Դոնալդ Թրամփին հաղթելու համար: Այս մասին տեղեկացնում է The Well Street Journal-ը:
«Մենք կշարունակենք պատվիրակներ հավաքել, սակայն պետք է ահա թե ինչ կատարվի. անհրաժեշտ է նվազեցնել քանակը (հնարավոր թեկնածուների): Քանի դեռ դաշտը տարանջատված է, դա առավելություն է տալիս Դոնալդին»,-ասել է նա:
Թրամփը և Քրուզը մարտի 5-ին հաղթել են երկուական նահանգում. Թրամփը՝ Կենտուկիում և Լուիզիանայում, իսկ Տեխասից սենատորը՝ Մենում և Կանզասում:








































