Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլենը ներողություն է խնդրել թիմի երկրպագուներից «Տոտենհեմ»-ի հետ հանդիպմանը(2:2) կարմիր քարտ ստանալու համար:
«Արսենալ»-ի երկրորդ գոլը ես չեմ տեսել, քանի որ հանդերձարանում էի: Երբ ինձ ասացին, որ «զինագործներ»-ը հավասարեցրել են հաշիվը, մեծ թեթևություն զգացի. ես չէի ուզում պարտվել:
Ոչ-ոքին լավ արդյունք է: Ես ցավում եմ ու ցանկանում եմ ներողություն խնդրել «Արսենալ»-ի բոլոր երկրպագուներից կարմիր քարտ ստանալու համար: Կարծում եմ՝ քանակի հավասարության դեպքում մենք կհաղթեինք: Այս կարմիր քարտը փոխեց խաղի ընթացքը: Կարծում էի՝ առանց խախտման կկարողանամ կասեցնել Քեյնի առաջխաղացումը: Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում»,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը փոխանցում է Կոկլենի խոսքը:
https://www.youtube.com/watch?v=YGQypNmC36U







































