Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Մարկ Բարտրան կարող է փոխել ակումբային գրանցումը, տեղեկացնում է Sport.es-ը:
«Կապտանռնագույններ»-ի ղեկավարությունը պատրաստ է վաճառել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 12 մլն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Բարտրայի ծառայություններով հետաքրքրված էր «Ֆիորենտինա»-ն:
Այժմ նշվում է, որ Բարտրան կարող է տեղափոխվել Անգլիա: Վերջինս կարող է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում կամ «Տոտենհեմ»-ում:







































