Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրան հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա նախագահի պաշտոնից քաղաքական անցումային գործընթացի սկզբում, ոչ թե վերջում: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը:
«Մեզ համար ակնհայտ է, որ դա պետք է տեղի ունենա գործընթացի սկզբում, ոչ թե վերջում, դա չպետք է երկարի 18 ամիս»,- ասել է նա:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Սիրիայում հակամարտության քաղաքական կագավորման ձախողման դեպքում Բաշար Ասադը հնարավոր է ուժով պաշտոնանկ արվի:











































