Վատիկանը հրապարակել է իր առաջին ամենամյա հաշվետվությունը՝ պատրաստված ֆինանսական կարգավորողի կողմից, որը վերջերս ղեկավարում է Վատիկանի գործունեությունը, հաղորդում է Аssociated Press-ը:
Հաշվետվությունում նշվում է, որ կարգավորողը ստացել է 6 կասկածելի հաղորդագրություն 2012 թ. ներքին փոխանցումների մասին, որոնցից 2-ն ուղարկվել են դատախազություն՝ հետաքննության համար:
Վատիկանի ֆինանսական կարգավորողը ստեղծվել է 2010 թ.՝ նպատակ ունենալով ազատվել պետության՝ որպես ֆինանսական դրախտի վարկանիշից ու լավացնել դրա հեղինակությունը համաշխարհային ֆինանսական շրջանակներում մի շարք սկանդալներից հետո: