Ռուսաստանը Սիրիայի հարցով խաղաղ կարգավորման բանակցություններում կարևոր և օգտակար դեր է խաղացել: Նման կարծիք է հայտնել պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին՝ գրում է RIA Novosti-ն:
«Ռուսաստանն առաջատար դեր է ստանձնել խաղաղության բանակցություններում, դրանք եղել են օգտակար և եղել են համատեղ»,- ասել է դիվանագետը: Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնի հայացքները նախկինի պես չեն համընկնում Մոսկվայի հետ՝ Սիրիայի հետ կապված մի շարք հարցերի և համաշխարհային այլ հիմնախնդիրների շուրջ:









































