Sunday, 05 07 2026
23:20
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:45
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:15
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan

Ավանտյուրա՞, թե՞ իրականություն. կկայանա՞ արդյոք հայ-վրացական օդային դաշինքը. «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. «2015թ. դեկտեմբերի 18-ին Հայաստանում գրանցված «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊ ընկերությունն արդեն հայտարարում է ապրիլին նախատեսվող թռիքների ու ավիատոմսերի անհավանական էժան գների մասին: Որպես «Արմենիայի» հիմնադիրներ, հիշեցնենք, ՀՀ պետռեգիստրում նշված են ՀՀ քաղաքացի Աշոտ Թորոսյանի և Վրաստանի քաղաքացի Ռոբերտ Օգանեսյանի անունները, սակայն ընկերության սեփականատերը վրացի օլիգարխ Թամազ Գաիաշվիլին է: Հենց նա էլ հայտարարել է, թե «Արմենիան» 49 դոլարով չվերթներ կիրականացնի Երևանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ` Ասիայի երկրներ։ «Նման գնով կարող են թռչել նրանք, ովքեր նախօրոք` մեկ կամ երկու ամիս առաջ, տոմսեր կպատվիրեն»,- նշել է Գաիաշվիլին:

Ավիաընկերությունը մոտ 10 օր առաջ է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից ստացել օդանավ շահագործողի վկայական, դիմել էր նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ կանոնավոր ուղաևորափոխադրումների իրականացման թույլտվություն ստանալու համար, սակայն ինչ-ինչ խնդիրների պատճառով հարցը դեռ ձգձգվում է:

168.am-ը ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանից հետաքրքրվեց, թե արդյոք շուտ չէ՞ առանց լիցենզիա ստանալու՝ ապրիլին թռիչքների ու գների մասին հայտարարելը: «Շուտ չէ, իրենց նպատակների, իրենց ծրագրերի մասին են խոսում»,- պատասխանեց Ա.Մովսեսյանը:

Փորձեցինք ավիաընկերության տնօրեն Ռոբերտ Օգանեսյանից ճշտել, թե ինչո՞ւ են շտապում ավիատոմսերի գների մասին հայտարարել, սակայն զբաղվածության պատճառով նա մեզ խոստացավ առաջիկայում մեկնաբանություն տալ: Ի դեպ, ըստ ոլորտի մասնագետների՝ ավիաընկերության գործունեության հեռանկարի մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ գոնե արդեն տոմսերի վաճառք է իրականացվում, իսկ «Արմենիան» առայժմ միայն հայտարարություններ է անում, տոմսերի վաճառք չկա:

ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում տարակուսեց այս աժիոտաժի կապակցությամբ և կասկածներ հայտնեց հերթական ազգային ավիափոխադրողի ստեղծման վերաբերյալ:

«Ինձ թվում է՝ դա հերթական ավանտյուրան է: Նման խոսակցություններ մի քանի ամիս առաջ էլ եղան, մեկ՝ «Էյր Արմենիան» է հայտարարում, որ շուտով վերսկսելու է թռիչքները, հայտնվել էին «Դվին Ավիա» կամ այլ անունով «ավիաներ» և հայտարարում էին, որ սկսելու են թռնել: Ճիշտն ասած՝ մի քիչ դժվար է հասկանալ, թե սա ինչ է նշանակում»:

Ըստ նրա՝ Հայաստանում վառելիքի և օդանավակայանի սպասարկման գները կրկնակի թանկ են՝ Թբիլիսիի կամ Քութաիսի օդանավակայանների համեմատ, և նման պայմաններում ընկերությունը չի կարողանա թռիչքներ իրականացնել: Շ.Պետրոսյանը քիչ հավանական համարեց, որ նրանք կարող են ՀՀ իշխանության հետ պայմանավորվածություն ունենալ, որ սեփական վառելիքը պետք է բերեն Վրաստանից, քանի որ մեզ մոտ բոլոր, այդ թվում՝ ավիավառելիքի ներկրման ոլորտում, մենաշնորհներ են:

«Աստված տա՝ կայանան, մեր ժողովրդին օգուտ է դա, եթե 50 դոլարով Եվրոպա են թռնելու, բայց ես մի քիչ կասկածում եմ»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք տեսականորեն հնարավո՞ր է, որ դեպի Եվրոպա չվերթի գինը 50 դոլար լինի, Շ.Պետրոսյանը պատասխանեց, որ ավիատոմսերը տարբեր կարգի են լինում, կարող է մի քանի հատ 50 դոլարով վաճառեն, մնացածը,ասենք, 300 դոլարով:

«Նման խաբեություններ կան, ռեկլամային հնարք է, վիճակախաղի նման, որ ով առաջինը եկավ՝ առաջինը կգնի, բայց մեզ մոտ կա «օդի փող» ասված 10 հազար դրամը, նույնքան էլ օդանավակայանն է գանձում, արդյունքում՝ տոմսի գինը ստացվում է ոչ թե՝ 50, այլ՝ 100 դոլար, այն էլ՝ միայն մեկ ուղղությունը, գնալ-գալն արդեն 200 դոլար է դառնում, այսինքն՝ նույն գինն է, ինչ մնացած ընկերություններն են առաջարկում:

Ոչ մի կոնկրետություն չկա, ամբողջ համացանցը ողողված է այդ ընկերության գովազդով: Զարմանալի է, ինչո՞ւ են էսպես խառնվել իրար: Նախորդ փորձերից ելնելով՝ կարծում եմ, որ սա նույն գծի մեջ է տեղավորվում, չնայած ես կողմ եմ, որ վրացիների հետ ալյանսի մեջ մտնենք, հայ-վրացական ընկերություն ստեղծենք, ի վերջո, ռուսական մենաշնորհից կազատվենք: Բայց նույն օրը, երբ վրացիները հայտարարեն, որ Երևանից թռիչքներ են իրականացնելու, «Աերոֆլոտի» դուստր ընկերությունը՝ ցածր գներով աշխատող «Պոբեդան», կհայտարարի Երևանից շատ էժան թռիչքների մասին»,- հավելեց Շ.Պետրոսյանը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում