Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն շարք է վերադարձել, տեղեկացնում է Goal.com-ը:
Իվուարցին կարող է մասնակցել «Ասթոն Վիլա»-ի դեմ հանդիպմանը: Հիշեցնենք, որ Տուրեն բաց էր թողել «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպումը առողջական խնդիրների պատճառով:
Հավելենք, որ «քաղաքաբնակներ»-ի կազմում վնասվածքներ ունեն Սամիր Նասրին, Ֆաբիան Դելֆը և Կևին Դե Բրույնեն:










































