1969-ին թողարկված չեխոսլովակյան «Ես սպանել եմ Էյնշտեյնին, պարոնայք», ֆիլմի հեղինակները կանխատեսել են ժամանակակից սելֆի-ձողերի ստեղծումը: Համընկնմանն ուշադրություն են դարձրել Reddit-ի օգտատերերը:
Ֆիլմի հերոսուհիներից մեկը ժամանակակից սելֆիի ձող է օգտագործում լուսանկարվելու համար: Դրանով նա վայրկենաբար լուսանկար է անում և այն ցուցադրում կողքին կանգնած տղամարդուն:
Ֆիլմի գործողությունը կատարվում է այլընտրանքային ապագայում: Կանայք կորցնում են ծննդաբերելու կարողությունը, սկսում են մորուքներ աճել, իսկ տղամարդկանց վրա կուրծք է աճում: Դա տեղի է ունենում էկոլոգհիական խնդիրների պատճառով, որոնք պայմանավորված են նոր տեսակի զենքի արտադրության թափոններով:












































