«Ռոմա»-ի հարձակվող Էդին Ջեկոն իր կարծիքն է հայտնել «Ֆիորենտինա»-ի դեմ առաջիկա հանդիպման մասին: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
««Ֆիորենտինա»-ի դեմ խաղին մոտենում ենք՝ թիկունքում թողնելով 6 հաղթանակ: Սակայն «Ռոմա»-ին բարդ խաղ է սպասվում: «Ֆիորենտինա»-ն հիանալի թիմ է, որը գերազանց ֆուտբոլ է ցուցադրում:
Լավ է, որ խաղալու ենք սեփական հարկի տակ, մեր երկրպագուների աջակցության ներքո: Մեզ անպայման հաղթանակ է պետք»,- Football Italia-ն մեջբերում է Ջեկոյի խոսքերը:
Հիշեցնենք, որ «Ռոմա»-ի և «Ֆիորենտինա»-ի դիմակայությունը կայանալու է մարտի 6-ին:







































