Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է լքել թիմը, տեղեկացնում է Mirror-ը:
Մադրիդյան ակումբը պատրաստ է բաժանվել 23-ամյա կիսապաշտպանից 32 մլն եվրոյի դիմաց:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսկոյի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթի»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Արսենալ»-ը և «Չելսի»-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն մասնակցել է 29 հանդիպման, դարձել 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:










































