Այսօր Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի երկրորդ ընկերական հանդիպումը Վրաստանի 1999 թ. ծնված պատանիների հավաքականի հետ, տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
3:0 հաշվով հաղթեց Վրաստանի հավաքականը, շնորհիվ Գեորգի Իվանիաձեի (2) և Բեքա Քավթարաձեի գոլերի: Երկրորդ խաղակեսում Էրիկ Պետրոսյանը չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը:








































