Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության նախարարությունը դեռ տեղեկություններ չունի մարտի 20-ին Մոսկվայում նավթարդյունահանող երկրների հանդիպման մասին։ Այդ մասին հայտնել է նախարարության հասարակության հետ կապերի դեպարտամենտը։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով Նիգերիայի նավթարդյունաբերության նախարարությանը, հայտնել էր, որ նավթարդյունահանող երկրների հանդիպումը Ռուսաստանում անցկացվելու է մարտի 20-ին։ Ընդ որում, այդ հանդիպմանը պետք է մասնակցեն ինչպես ՕՊԵԿ-ի անդամ հանդիսացող, այնպես էլ՝ չհանդիսացող երկրները։










































