Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակիցներին հորդորել է շարունակել որդեգրած պատասխանատու գործելաոճը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 3-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի կազմակերպական վարչության աշխատակիցների հետ, որի ընթացքում զեկուցվել է վարչության կատարած աշխատանքների 2015թ-ի հաշվետվությունը: Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոլորտի վերաբերյալ քաղաքապետը ներկայացրել է իր դիտարկումներն ու մոտեցումները:

«Դուք հանդիսանում եք ամենակարևոր օղակը Երևանի ավագանու մոտեցումներն ու գաղափարները քաղաքապետարանի համապատասխան վարչություններ ուղղորդելու գործում: Երևանի ավագանին, որպես հավաքական միավոր, և Երևանի ավագանու անդամները, որպես անհատներ, կարևոր գործառույթ ունեն մեր քաղաքի առաջնահերթությունների սահմանման ու քաղաքապետարանի կողմից առաջարկվող նախագծերի հաստատման հարցում, և նրանց ձայնը լսելի պետք է լինի քաղաքապետարանի գործնական աշխատանքներում: Եվ այդ հարցում անչափ կարևոր են կազմակերպչական ձեր ճիշտ մոտեցումները»,- ընդգծել է քաղաք ապետը:

Առանձնակի կարևորելով վարչության կողմից նախապատրաստվող ու ավագանու քննարկմանը ներկայացվող առաջարկությունների փաթեթները, մասնավորապես, պետական և հասարակական նշանավոր գործիչների հիշատակը հավերժացնող հուշատախտակների տեղադրման, Երևանի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանակոչությունների հետ կապված, Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել որդեգրած պատասխանատու գործելաոճը:

«Իմ պահանջը ձեզանից այն է, որ կազմակերպչական և արձանագրությունների կազմման բոլոր գործընթացներում շարունակեք լինել ուշադիր և բծախնդիր: Ձեր կողմից են նախապատրաստվում Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացվող, Երևանի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթերը, դուք եք տրամադրում անվանակոչված և վերանվանված փողոցների վերաբերյալ տեղեկանքները, նաև արձանագրում եք Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունները, արձանագրություններն առաքում հանձնարարականների կատարողներին: Ըստ այդմ ձեր ամեն մի վրիպում կարող է որոշիչ լինել Երևանին վերաբերող ցանկացած նախաձեռնության հարցում, ուստի շարունակեք որդեգրած պատասխանատու գործելաոճը և թույլ մի՛ տվեք որևէ շեղում»,- ընդգծել է քաղաքապետը:

Ամփոփելով վարչության 2015թ. հաշվետվությունը՝ Տարոն Մարգարյանը դրական է գնահատել վարչության աշխատանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում