Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ, որի ժամանակ քննարկել են միգրացիոն ճգնաժամը։
Այս մասին հայտնել է Հունաստանի վարչապետի մամլո ծառայությունը, ըստ որի՝ զրույցի ժամանակ շեշտը դրվել է ներգաղթյալների ու փախստականների հոսքի կառավարման ու նվազեցման վրա։ Բացի այդ, քննարկվել է ԵՄ-Թուրքիա նոր գագաթնաժողովի հարցը, որը Բրյուսելում տեղի է ունենալու մարտի 7-ին։
Ցիպրասն ու Դավութօղլուն քննարկել են նաև Հույն-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ նիստի անցկացման հարցը, որը մարտի 8-ին տեղի է ունենալու Իզմիրում։











































