TripAdvisor զբոսաշրջային ծառայությունը որոշել է, թե որն է աշխարհի լավագույն ընտանեկան հյուրանոցը: Ծառայության կայքում հաղորդվում է, որ այն Cavallino Bianco Family Spa Grand Hotel-ն է: Հյուրանոցը գտնվում է Իտալիայի հյուսիսային Բոլցանո քաղաքից ոչ հեռու:
Cavallino Bianco Family Spa Grand Hotel-ում փոքր հյուրերի համար մանկական խաղային գոտի են կառուցել, որը զբաղեցնում է մոտ 1 000 քմ տարածք: Իսկ ծնողները կարող են ժամանակ անցկացնել հսկայական սպայում՝ մոտ 3 000 քմ տարածքով: Երեխաների ժամանցի համար այնտեղ փոքրիկ կենդանաբանական այգի են ստեղծել, մինի-քարտեզներով ավտոմրցույթների մայրուղի, ինչպես նաև մատուցում են անվճար զովացուցիչ ըմպելիքներ և անսահմանափակ քանակությամբ պաղպաղակ: Համարի միջին արժեքը 657 դոլար է մեկ գիշերվա համար:
Վարկանշային ցուցակում երկրորդ տեղում բրազիլական Salinas do Maragogi All Inclusive Resort հյուրանոցն է Մարագոժիում (254 դոլար մեկ գիշերվա համար): Առաջատարների եռյակը եզրափակում է դոմինիկյան The Reserve at Paradisus Palma Real հյուրանոցը Պունտա-Կանեում (497 դոլար մեկ գիշերվա համար):
Ցուցակը կազմվել է զբոսաշրջիկների կարծիքների հիման վրա:













































