Եվրոպայում «գազատարներ կառուցելու» Ռուսաստանի ծրագրերը կրում են բացառապես քաղաքական բնույթ և իրենց հիմքում չունեն տնտեսական տրամաբանություն՝ հայտնում է Bloomberg գործակալությունը:
Աղբյուրը համարում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է Բալթիկ և Սև ծովերի հատակով կառուցել երկու գազատար, որպեսզի ազատվի Ուկրաինայի տարածքով տարանցումից: Խոսքը 2 գազատարների մասին է՝ «Հյուսիսային հոսքի» և իտալական Edison-ի ու հունական DEPA-ի հետ համատեղ նախագծի, որը դեռևս գտնվում է քննարկման փուլում:
«Դեպի Իտալիա և Հունաստան նոր հարավային գազատարը, ինչի մասին հայտարարել է Ռուսաստանը, քաղաքական նախագիծ է՝ կոնկրետ քաղաքական նպատակներով: Տարբեր առաջարկությունները ավելին չեն, քան քաղաքական հայտարարություններ, որոնք իրենց հիմքում չունեն ոչ մի տնտեսական տրամաբանություն»,- գործակալությունը մեջբերում է միջազգային էներգետիկ հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ամոս Հոխշտեյնի խոսքերը:










































