Emirates Airline ավիաընկերության Airbus 380-ը կատարել է առանց դադարի ամենաերկար կոմերցիոն թռիչքը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Օդանավը հաղթահարել է մոտ 14.2 հազար կմ հեռավորություն՝ Դուբայից Օքլենդ (Նոր Զելանդիա) անցնելով 17 ժամ 15 րոպեում:
Դուբայ-Օքլենդ առաջին չվերթը կատարել է А380-ը, սակայն կանոնավոր ավիահաղորդակցության համար կկիրառվի Boeing 777-ը։
Նախորդ ռեկորդը սահմանվել էր ավստրալական ավիափոխադրող Qantas-ի կողմից՝ 2014 թվականին։ Ինքնաթիռը 17 ժամում հաղթահարել էր 13.8 հազար կմ՝ թռչելով Սիդնեյից Դուբայ։









































