Հինգշաբթի օրը՝ մարտի 3-ին, Հյուսիսային Կորեան արձակել է փոքր հեռահարության մի քանի հրթիռ Ճապոնական ծովի ուղղությամբ՝ հաղորդում է Lenta.ru-ն:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռներն արձակվել են Վոնսանա շրջանից, տեղի ժամանակով ժամը 10:00-ին: Դրանց տեսակն ու քանակը հստակեցվում են: Պաշտոնյան ասել է, որ բոլոր հրթիռները ջուրն են ընկել:









































