Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն առաջիկա ամռանը գլխավորելու է Լոնդոնի «Չելսի»-ն, այս մասին գրում է Calcio Mercato-ն։
Կոնտեն մտադիր է «ազնվականներ»-ի կազմում տեսնել Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին, ով գերազանց մրցաշրջան է անցկացնում։
Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է 50 մլն ֆունտ։ 24-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 37 խաղում խփել է 21 գոլ։







































