Հյուսիսային Կորեայի ռազմական արդյունաբերությունը մշակել է նոր հակատանկային հրթիռային համալիր նշանառության լազերային համակարգով: Bulsae-3 համալիրի հրաձգության զորավարժարանում ցուցադրվել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինին: Այս մասին հայտնում է Naenara.com.kp կայքը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ համալիրն ունի նշանառության լազերային համակարգով հրթիռ և կարող է հարվածել համակցված զրահային պաշտպանությամբ ժամանակակից տանկեր:
Ենթադրվում է, որ նոր հակատանկային հրթիռային համալիրը կկարողանա հարվածել ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի ժամանակակից տանկերի ճակատային պրոյեկցիային:








































