Wednesday, 10 06 2026
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է

Սպանված մատուցողուհու գործով բերման է ենթարկվել նաև կասկածյալի 22-ամյա ընկերուհին

Արզումանյան փողոցում վարձակալված բնակարանում մատուցողուհու՝ Մարիամ Հունանյանի, դաժան սպանության գործով ոստիկանության բաժին է բերման ենթարկվել նաև սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալված Դավիթ Թամրազյանի ընկերուհին՝ 22-ամյա Միլենան։
Սպանության պատճառը եղել է Դավիթի և Մարիամի միջանձնային հարաբերությունները, ինտիմ կապը, որոնք Մարիամը չի ցանկացել դադարեցնել։ Համենայն դեպս, «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով, այսպես է փորձել կատարվածը պատճառաբանել Դավիթը։

Դավիթի և Մարիամի հարաբերություններն ունեցել են մի քանի ամսվա պատմություն։ Նրանք ծանոթացել են 2012 թվականի աշնանը և անցած ամիսների ընթացքում գտնվել են ինտիմ կապի մեջ։ Կասկածյալի մատուցմամբ, չցանկանալով շարունակել հարաբերությունները, դրանք դադարեցնելու իր մտադրության մասին հայտնել է Մարիամին, ով դեմ է եղել և զանգերի միջոցով պահանջել նոր հանդիպումներ։ Հերթական հանդիպման ժամանակ էլ լսել է, թե ինչպես է Մարիամն իրենց ընդհանուր ծանոթուհուն ասել, թե իբր Դավիթի մայրն անբարոյական է և մարմնավաճառությամբ է երեխաներին պահել մեծացրել։ Հենց այս խոսքերն էլ շատ խորն են «խոցել» Դավիթին, ով որոշել է վրեժխնդիր լինել։ Դավիթը խոստովանել է, որ սպանելու դիտավորությամբ վերցրել է խոհանոցային դանակ և գնացել Մ.Հունանյանի տուն։ Ի դեպ, նշենք, որ Դ.Թամրազյանը մասնագիտությամբ խոհարար է և աշխատել է տարբեր ռեստորանահյուրանոցային համալիրներում։ Դեպքի օրը Դավիթը զանգել է ոչ միայն Մարիամին՝ նրան հանդիպելու համար, այլ նաև իր ընկերուհուն՝ Միլենային և ասել, որ տաքսի ավտոմեքենայով գա Արզումանյան փողոցում գտնվող դպրոցի մոտ՝ առանց բուն պատճառը նշելու։

Մեր ունեցած տեղեկություններով, Դավիթը մանրամասն նկարագրել է կատարված սպանությունը, այդ թվում նշելով, որ շենքի մոտ սպասել է մինչև Մարիամի վերադառնալը, ապա միասին տուն են բարձրացել, իսկ զգոնությունը թուլացնելու համար սիրաշահել է, համբուրել։ Բուն սպանությունը կատարել է անակնկալ նվեր մատուցելու պատճառաբանությամբ։ Ասել է, թե անակնկալ նվեր ունի՝ խնդրելով փակել աչքերը, իսկ երբ խնդրանքն արդեն կատարված է եղել, ծոցագրպանից հանել է դանակը և կտրել աղջկա պարանոցը։ Ապա՝ լվացվել, հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել բնակարանը և դուրս եկել։ Հասնելով դպրոցի մոտ՝ նստել է ընկերուհու վարձած տաքսին և հեռացել։ Մեր ունեցած տեղեկություններով ավելի ուշ Դավիթը կատարվածի մասին պատմել է նաև ընկերուհուն, ով, ինչպես արդեն նշել ենք, նույնպես բերման է ենթարկվել և հարցաքննվել։

Թե որքանով է իրականությանը համապատասխանում իրադարձությունների զարգացման կասկածյալի նշած վարկածը, թերևս քննությամբ կստուգվի։ Առավել ևս, երբ առկա են դրանք ստուգելու բավական ակնհայտ տարբերակներ, հենց թեկուզ հեռախոսազանգերի վերծանումը։

Նշենք, որ այս գործով նախկինում արդեն կեղծ ինքնախոստովանության դեպք արձանագրվել է։ Մեր ունեցած տեղեկություններով, մինչև Դ.Թամրազյանին ձերբակալելը մի աղջիկ արդեն «խոստովանել էր», թե ինքն է սպանել Մարիամին։ Աղջիկը ձերբակալվել էր, սակայն գործը կալանավորելուն չէր հասել, քանի որ, մեր ունեցած տեղեկություններով, մեղադրանքի առաջադրմանը դեմ է եղել դատախազը՝ աղջկա ցուցմունքները որակելով ոչ արժանահավատ։ Աղջիկը չէր կարողացել անգամ նկարագրել սենյակը, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը։ Իսկ թե չկատարած սպանությունն ինչու էր փորձել իր վրա վերցնել՝ կարծում ենք նույնպես պետք է դառնա քննության առարկա։

«Փաստինֆո»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում