Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, թուրքական Star թերթի լրագրող Էքրեմ Օքութանն ուշագրավ հայտարարություն է արել Կարսի հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի հեղինակ Մեհմեթ Աքսոյի մասին:
Օքութանը նախ հիշեցրել է, որ վարչապետ Էրդողանը, հունվարի սկզբին այցելելով Կարս, Աքսոյի հեղինակած հուշարձանը որակեց որպես «այլանդակ» և հրահանգեց ապամոնտաժել այն: Ապա նա առաջ քաշեց հետևյալ հարցը. «Մինչ այդ ո՞վ էր ճանաչում Մեհմեդ Աքսոյին»: Նա անգամ Թուրքիայում մեծ անուն չուներ, մինչդեռ Էրդողանի շնորհիվ Աքսոյի անունը լայնորեն տեղ գտավ անգամ համաշխարհային մամուլի առաջատարների էջերում:
Իր այդ հռչակի համար նա պարտական է վարչապետ Էրդողանին:
Հիշեցնենք, որ ներկայումս Կարսում ընթանում են հայ-թուրքական բարեկամության հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները, որոնք մեկնարկեցին հենց ապրիլի 24-ին: