Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Հայաստանում այս պահին քաղբանտարկյալ չկա. ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի. Armtimes.com

ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին այսօր ժամանեց Երևան: Այցին ընդառաջ երեկ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին հարցազրույց է տվել Armtimes.com, որի ժամանակ շատ կարևոր հայտարարություններ է արել Հայաստանում քաղբանտարկյալների, ՀՀ նոր ԸՕ-ի մշակման, նոր ընտրական համակարգի հնարավոր ֆինանսավորման, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքի և օրակարգային այլ հարցերի վերաբերյալ:

Պարոն դեսպան, իշխանական պատգամավորները մեզ հետզրույցում ասում են, որ Սերժ Սարգսյանը դիմել է ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչներին՝ առաջարկելով, որ նրանք իրենցմիջոցներով ՀՀում ներդնեն էլեկտրոնային քվեարկության եւհաշվարկի համակարգ` պայմանով, որ հայտարարեն, որերաշխավորում են համակարգի ճշգրտությունը: Դուք կարո՞ղեք հաստատել կամ հերքել այս տեղեկատվությունը:

– Ճշմարիտ է, որ կան ընթացիկ բանակցություններ ընտրական գործընթացի տեխնիկական կողմի վերաբերյալ: ՀՀ նախագահական վարչակազմը և ԵԱՀԿ-ն մի քանի օր առաջ Երևանում կազմակերպեցին համատեղ սեմինար, որի ընթացքում քննարկվեցին, թե ինչպիսի տեխնիկական համակարգեր կարելի է ներդնել ՀՀ ապագա ընտրական գործընթացները կազմակերպելու համար: Քննարկումների արդյունքում պարզվեց, որ անհրաժեշտ են հետագա պայմանավորվածություններ եւ անհրաժեշտ է իրագործելիության ուսումնասիրություն: Իմ ընկալմամբ, այս իրագործելիության ուսումնասիրությունը շուտով կմեկնարկի: Մենք հետևում ենք քննարկումներին, թե ինչպիսի էլեկտրոնային տեխնոլոգիաներ կարող են ներդրվել Հայաստանում ընտրական գործընթացների կազմակերպման համար և երբ, և մենք պատշաճ ուշադրությամբ հաշվի կառնենք առաջիկայում ներկայացվելիք իրագործելիության ուսումնասիրության արդյունքները:

Սերժ Սարգսյանի առաջարկը, ըստ մեր տեղեկությունների,այն է, որ ԵՄն և ԱՄՆն իրենք ներդնեն համակարգը,պատասխանատվություն կրեն դրա աշխատանքի համար եւերաշխավորեն, որ դրա շնորհիվ կունենանք ընտրություններիվստահելի արդյունքներ:

– ԵՄ-ն պատասխանատվություն չի կրի ընտրությունների անցկացման համար եւ չի վավերացնի ընտրությունների արդյունքները: Կան հատուկ մասնագիտացված կազմակերպություններ, այդ թվում` ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն, ՄԱԿ-ի զարգացման   ծրագիրը, որոնք զբաղվում են ընտրությունների տեխնիկական կողմով: Մենք կարող ենք հաշվի առնել նրանց առաջարկությունները: Բայց ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ընտրությունների արդարացի կայացման միակ պատասխանատվությունը իշխանություններինն է: Ինչ աջակցություն էլ գա Եվրամիության կողմից, այն չի կարող ծառայել որպես հավաստիացում կամ վավերացում ընտրությունների արդյունքների: Ահա ինչու Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է ունենալ լավ Ընտրական օրենսգիրք, վստահություն ներշնչող և արժանահավատ ընտրական հանձնաժողով և վստահության արժանի այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա դիտորդներին և վստահված անձանց՝ հսկել ընտրության ընթացքը:

Եվ  այնուամենայնիվ, մենք տեղյակ ենք, որ ԵՄն ՀՀիշխանության եւ ընդդիմության հետ շատ ակտիվքննարկումների մեջ է Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Ի՞նչ նպատակ ունենք այդ քննարկումները, և արդյոք ԵՄնպատրաստվո՞ւմ է ֆինանսավորել Սահմանադրությամբ հաստատված նոր  ընտրակարգի ներդրումը ՀՀում:

– Մենք մեծ հետաքրքրությամբ հետեւում ենք Ընտրական օրենսգրքի նախապատրաստական աշխատանքներին: Արդեն գիտենք, որ օրենսգրքի նախագիծը փոխանցվել է Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ: Մենք անհամբերությամբ սպասում ենք օրենսգրքի նախագծի շուրջ բազմակողմանի քննարկմանը իշխանական եւ  ընդդիմադիր ուժերի ներգրավմամբ: Մեզ համար շատ հետաքրքիր է տեսնել, թե Հայաստանի ներսում ինչպիսի ազգային համաձայնություն, կոնսենսուս կձեւավորվի, այդ թվում` ընտրության անցկացման տեխնիկական կողմի վերաբերյալ:  Որքանով ես եմ հասկանում այս պահին ընթացող բանակցություններից, համակարգի ներդրումը պետք է լինի աստիճանական,  եւ գործնական լուծումները պետք է փորձարկվեն:

Այսինքն ես ճի՞շտ հասկացա, որ դրանից հետո միայն որոշում կկայացվի` ֆինանսավորե՞լ համակարգի ներդրումը, թե՞ ոչ:

– Վերջնական որոշումը իշխանություններինն է: Այսինքն, եթե նրանք գալիս են այն եզրակացության, որ ոչինչ իրագործելի չէ, այդ դեպքում մենք ստիպված պետք է լինենք սպասել եւ տեսնել: Որովհետև անհրաժեշտ է իրագործելի եւ աշխատող համակարգ ներդնել:

Ձեր պատասխանից հասկանալի է, որ Դուք լավատես չեք,հակառակ դեպքում կարող էր հնչել պատասխան, որաշխատանքների՝ լավագույն արդյունքով ավարտից հետոԵվրամիությունը, այո, կֆինանսավորի համակարգի ներդրումը:

– Կարծում եմ, որ Հայաստանը կարող է հույս ունենալ, որ Եվրամիությունը հանդես կգա որպես իր բարեկամը և աջակիցը: Բայց Եվրամիությունը դատարկ չեկեր չի թողարկում: Այդ պատճառով էլ ես ասացի, որ մենք ընդհանուր առմամբ մեծապես աջակցում ենք տեխնիկական բարելավումներին, բայց մենք կքննարկենք մեր գործողությունները  ԸՕ-ի ավելի լայն համատեքստում եւ իրագործելիության ուսումնասիրության եզրակացությունների հիման վրա:

Պարոն դեսպան, օրեր առաջ հանրությունը ալեկոծվեց Վարդգես  Գասպարիի ձերբակալությունից եւ բանտում նրանկատմամբ տեղի ունեցած բռնությունների մասինտեղեկատվությունից: Գասպարին ազատ արձակվեց, բայցնախօրեին Քրեակատարողական վարչությունը հայտարարություն տարածեց, թե այնտեղ Գասպարիի նկատմամբ բռնություններ տեղի չեն ունեցել: ՔԿ վարչությանայդ հայտարարությունը արդյոք Ձեզ արժանահավա՞տ է թվում:

– Մենք միշտ կոչ ենք անում ՀՀ իշխանություններին բանտարկյալների և ձերբակալության մեջ գտնվողների նկատմամբ կիրառել եվրոպական չափանիշներ: Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, և Եվրոպայի խորհուրդը ունի հստակ չափորոշիչներ,  որի շրջանակներում նաև հետևում  և վերահսկում է բանտարկյալների կամ ձերբակալվածների նկատմամբ վերաբերմունքը: Այս իսկ պատճառով, ես կարծում եմ, որ այն հաստատությունները, որոնք Հայաստանում պարտավոր են հետեւել այս չափորոշիչներին, պետք է մանրամասնորեն հետաքննեն ցանկացած դեպք, որի վերաբերյալ հանրային կարծիքի առումով կարող են կասկածներ լինել: Ես կարծում եմ, որ այսպիսի դեպքերում պետք է ներգրավվի նաև Մարդու իրավունքների պաշտպանը: Եվ այս հաստատությունները պետք է իրենց եզրակացությունը հրապարակայնացնեն եւ հայտնեն հանրությանը: Եթե կան կասկածներ, ապա պետք է մասնագիտացված միջազգային կազմակերպությունները, ինչպես, օրինակ, Եվրոպայի խորհուրդն է, իր ասելիքը ասի, իր եզրակացություններով հանդես գա: Հայաստանի շահերից չի բխում, որ իր իմիջը խաթարվի այսպիսի անհատական դեպքերի հրապարակայնացման արդյունքում, եւ ի վերջո լինի միջազգային կազմակերպությունների միջամտությունը, ինչպես, օրինակ, Գևորգ Սաֆարյանի դեպքում եղավ:

Պարոն դեսպան, ի  վերջո Եվրամիության տեսակետից Վարդգես Գասպարին, Շանթ Հարությունյանը եւ նրա խմբիանդամները, Հայկ Կյուրեղյանը, Վոլոդյա Ավետիսյանըքաղբանտարկյալնե՞ր են, թե՞ ոչ: Ըստ Ձեզ, այսօր Հայաստանում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ:

– Հաստատությունը, որը շատ է աշխատել քաղբանտարկյալների հարցերով, Եվրախորհուրդն է: Այստեղ նույնիսկ մշակվեց «քաղբանտարկյալ» սահմանումը: Բացի դրանից, ՄԻԵԴ-ում մի քանի վճիռներ են կայացվել, թե արդյոք որոշ դեպքերում մարդը համարվե՞լ է քաղբանտարկյալ, թե՞ ոչ: Որքանով ես եմ տեղյակ, առ այսօր ԵԽ-ի կամ ՄԻԵԴ-ի կողմից չկա որեւէ հայտարարություն, որ այս պահին Հայաստանում կան քաղբանտարկյալներ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում