Արդեն 8 տարի է անցել մարտիմեկյան իրադարձություններից. իշխանությո՞ւնը թույլ չի տալիս, որ այս էջը բացահայտվի, թե՞ ընդդիմությունն էլ բավարար չափով պահանջատեր չէ: Ի պատասխան «Առաջին լրատվական»-ի այս հարցի՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նշեց, որ տեսականորեն հասարակության համար դա բացահայտված է, սակայն իրավաբանորեն բացահայտման համար ճիշտ իրավական դաշտ պետք է ունենալ: Նրա խոսքով՝ պետք է ստեղծել այնպիսի պետության մոդել, որտեղ գործում է արդար դատական համակարգը:
«Այն մարդը, ով օրը ցերեկով որսի դուրս եկածի նման կրակեց անմեղ մարդկանց ու այսօր քաղաքում պտտվում է և իրեն մեղավոր չի համարում, պետք է պատասխանատվություն կրի, պատասխան պիտի տա դատարանի առաջ…
Սերժ Սարգսյանը թող դասեր քաղի, որ Մարտի 1-ը նաև իր դեմ էր, նա ճիշտ կանի, որ բացահայտի, որովհետև այդ բանսարկուն միշտ կանգնած է իր թիկունքում»,- նշեց Արամ Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: