Samsung ընկերությունը երկրորդ եռամսյակում կսկսի մատակարարել Connect Auto «ավտոմեքենայի ինտելեկտուալ կենտրոններ», որը առաջին անգամ ցուցադրվել է 2016 թվականին՝ Բարսելոնի Mobile World Congress (MWC) ցուցահանդեսում: Այս մասին հայտնում է hitech.vesti.ru-ն:
Համակարգը, որը հիշեցնում է USB-կրիչ, միացվում է ղեկի տակ տեղադրված OBD II պորտին: Connect Auto-ն ունի մի շարք «խելացի» գործառույթներ:
Նախ՝ պլատֆորմը թույլ է տալիս LTE Wi-Fi մուտք համացանցին, որի շնորհիվ ուղևորները կարող են տեսանյութ դիտել կամ առցանց խաղեր խաղալ: Երկրորդ՝ Connect Auto-ի ալգորիթմները թույլ են տալիս վերլուծել վառելիքի արդյունավետությունը` հաշվի առնելով անցած ճանապարհը, ժամանակը, բենզինի գինը և այլն: Երրորդ՝ այն օգնում է նվազեցնել վերանորոգման ծախսերը: «Վիրտուալ մեխանիկը» ստուգում է ավտոմեքենայի վիճակը:
Connect Auto-ն առայժմ կվաճառվի միայն ԱՄՆ-ում:
![]()










































