Առևանգվել է Սիրիայի ընդդիմության առաջնորդ, իրավապաշտպան, ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Ռագա քաղաքի ղեկավար Աբդուլլահ Ալ-Խալիլը՝ հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհրդին, հաղորդում է, որ անհայտ անձինք կիրակի առավոտյան առևանգել են Աբդուլլահ Ալ-Խալիլին, երբ վերջինս դուրս է եկել Ռագայի տեղի խորհրդի շտաբ-գրասենյակից:
Իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է ընդդիմության առաջնորդի առևանգումը և պահանջել անհապաղ ազատ արձակել նրան:








































