Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները դատապարտել են նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արած այն հայտարարությունը, որ նա չի հարգում ու չի ընդունում երկրի Սահմանադրական դատարանի որոշումը, որի հիման վրա ազատվել են երկու թուրք լրագրողներ։
Խոսքը «Ջումհուրիյեթ» թերթի խմբագիր Ջան Դյունդարի ու Անկարայում թերթի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլի մասին է, որոնք բացահայտել էին Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից Սիրիայի ջիհադականներին զենքի գաղտնի մատակարարումները։
Էրդողանի հայտարարությունը սուր քննարկումներ է առաջացրել թուրքական խորհրդարանում՝ գրեթե հանգեցնելով ծեծկռտուքի իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջև։
«Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Օքթայ Վուրալը հայտարարել է. «Եթե դուք ասում եք, որ չեք կատարելու դատարանի որոշումը, ապա դուք հանդես եք գալիս օրենքի գերակայության դեմ, այդ թվում նաև նրանց հանդեպ, ովքեր իշխանության ղեկին են»։
Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Օզգյուր Օզելը հայտարարել է. «Դա հրաման ու ցուցում է նրա համար, ովքեր հաջորդ շաբաթ կդիտարկեն բողոքը դիտարկելու համար»։












































