Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը իսրայելցի զինվորականները պատասխանել են Սիրիայի կողմից պարեկի վրա արձակված կրակին և հաղորդել, որ դիպուկ հարվածել են հակառակորդի կրակային կետին:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Իսրայելի բանակի աշխատակցուհուն, սիրիացիների կրակոցների հետևանքով վնասվել է իսրայելական ռազմական ավտոմեքենա: Տուժածների մասին չի հաղորդվում:
«Անցած գիշեր Գոլանի բարձունքների կենտրոնական մասում կրակ է արձակվել Իսրայելի պաշտպանության բանակի պարեկի վրա: Զինվորականները պատասխանել են և հաղորդել հարձակման աղբյուրին ուղիղ հարվածելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքների հատվածի վրա հինգ անգամ կրակ է արձակվել Սիրիայի կողմից:









































