Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խորդի Ալբան նշել է, որ կատալոնական ակումբը շարունակում է «Ռեալ»-ին Լա Լիգայի չեմպիոնության համար պայքարող ակումբ համարել, տեղեկացնում է Football Espana-ն:
Հիշեցնենք, որ ներկա պահին «Բարսելոնա»-ն 12 միավորով առաջ է Մադրիդի «Ռեալ»-ից:
««Բարսելոնա»-ն մինչ այժմ «Ռեալ»-ին համարում է չեմպիոնության հավակնորդ: Իհարկե, «Բարսելոնա»-ն մեծ առավելություն ունի մադրիդյան ակումբների նկատմամբ, սակայն դա դեռ ժամանակավոր է:
Ամեն ինչ կարող է փոփոխության ենթարկվել: Պարզապես չի կարելի ուրախանալ ձեռքբերածով»,- հայտարարել է իսպանացի պաշտպանը:








































