Նախորդ՝ «արյունոտ» կոչված երկուշաբթի օրը Իրաքում տասնյակ ահաբեկչությունների և զինված հարձակումների արդյունքում զոհվել է ավելի քան 100 մարդ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Բաղդադում պայթել է 9 ականապատ ավտոմեքենա, ինչի հետևանքով զոհվել է 50, տուժել 200 մարդ: Պայթյուններ են որոտացել շիաներով բնակեցված շրջաններում:
Իրաքի խոշորագույն Բասրա քաղաքում կրկնակի ահաբեկչության արդյունքում սպանվել է 14, վիրավորվել 50 մարդ: Ավտոմեքենաներից մեկը պայթել է կենտրոնում գտնվող շուկայի մերձակայքում, մյուսը՝ քաղաքի մերձակայքում:
Տիկրիտ քաղաքի հարավում հարձակում են գործել իրանցի ուխտավորներ տեղափոխող ավտոբուսի վրա: Զոհվել են 14 իրանցի, իսկ այլ տվյալներով՝ 6 իրանցի և 2 իրաքցի:
Ալ-Հիլլա քաղաքում եռակի ահաբեկչությունը խլել է 10 մարդու կյանք, ևս 26-ը վիրավորվել է:
Անբար նահանգում սունի գրոհայինները հարձակվել են ոստիկանական կետերի վրա, որի հետևանքով զոհվել է 24 ոստիկան: Իսկ ականապատ ավտոմեքենայի պայթյունի արդյունքում զոհվել են 11 սունիներ:







































