Հոլանդացի Յուսթ Գուդրիաանը ստեղծել է Nike-ի նոր հավաքածու, սակայն… շոկոլադից:
Հավատարիմ մնալով իր «կյանք և հաճույք» կարգախոսին՝ հոլանդացի նկարիչը ստեղծել է Nike Air Max-ի տասնյակ սպորտային կոշիկներ, որի համար նյութ են ծառայել կաթնային, սպիտակ և սև շոկոլադները:
Մի կողմից, իր այս հավաքածուով նա «ապացուցում» է մի շարք կոշիկ արտադրողների այն տեսակետը, որ վատ պայմաններում պահելիս նույնիսկ տուփից դեռ չհանված կոշիկները կփչանան: Չէ՞ որ շոկոլադն այդպիսին է՝ տաք ջերմաստիճանում այն կարող է հալվել:
Մյուս կողմից, նիդեռլանդցի նկարիչը կոչ է անում իրերն օգտագործել իրենց ուղիղ նշանակությամբ: Եթե շոկոլադ է, ապա այն պետք է ուտել:











































