Լուրեր են պտտվում, որ Բոնդի մասին ֆիլմերի պրոդյուսերներ Բարբարա Բրոկոլին և Մայքլ Ուիլսոնը բանակցություններ են վարում Քրիստոֆեր Նոլանի հետ ՝007 գործակալի մասին նոր ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար:
Աղբյուրների կարծիքները՝ ֆիլմի նկարահանումներին Նոլանի մասնակցելու վերաբերյալ բաժանվել են: Ոմանք պնդում են, որ Քրիստոֆերը միշտ էլ Բոնդի և Դենիել Քրեյգի մեծ սիրահար է եղել, այդ պատճառով էլ ուրախությամբ կամաձայնի նոր ֆիլմի ռեժիսորը դառնալ: Մյուսներն էլ նշում են, որ ռեժիսորի առջևում դեռ «Ինտերստելլար» ֆանտաստիկ ֆիլմի նկարահանումներն են։ Արդյո՞ք Նոլանը կհամաձայնի «մասնատվել» այս երկու խոշոր ծրագրերի միջև՝ դեռ ոչինչ հայտնի չէ:

1. Քրիստոֆեր Նոլանին առաջարկել են նկարահանել Բոնդի մասին նոր ֆիլմը

2. Քրիստոֆեր Նոլանը Դենիել Քրեյգի մեծ երկրպագուն է հանդիսանում











































