Բրիտանական Bentley ավտոարտադրողը նորացրել է Mulsanne հոսքագիծը, հայտնում է lenta.ru-ն: Այն ներկայացված է 3 մոդելով` Mulsanne, Mulsanne Speed և Mulsanne Extended Wheelbase: Արտադրողի խոսքով` դրանցից վերջինը հարմարավետությամբ չի զիջում առաջին կարգի ավիալայներին:
Ավտոմեքենաների պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Ժնևում մարտի 1-13-ը:
Մեքենան 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 5.3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 296 կմ/ժ է: Ճանապարհային անվտանգությունը մեծացնելու նպատակով նոր Mulsanne-ը սարքավորված է կատարելագործված կայուն ավտոմատ համակարգով, որում ներառվում է ընդհարումները կանխող գործառոըյթ:







































