Վրաստանի ՆԳՆ-ը մեկ շաբաթվա ընթացքում հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ կոչնչացնի քաղաքացիների անձնական կյանքի գաղտնի տեսագրությունների արխիվը: Այս մասին իրավաբանական և մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Լևան Իզորիան:
Նրա խոսքերով՝ այդ տեսագրություններից մեկը վերջերս հայտնվել էր համացանցում, ինչ ավելի հրատապ է դարձրել այդ հարցը:
«Այդ արխիվը պահպանվում է օպերատիվ-տեխնիկական վարչությունում: Հետաքննություն է անցկացվում, քանի որ դրանք բոլորն անօրինական կերպով են ձեռք բերվել, հետևաբար, դա հանցագործություն է, մոտ ժամանակներս մեկ շաբաթվա ընթացքում այդ տեսագրությունները կոչնչացվեն», -հայտարարել է Իզորիան:
Ինչպես հայտարարել է Իզորիան, ՆԳՆ ներկայիս ղեկավարությունը ծանր ժառանգություն է ստացել ոչ միայն իրավական տեսանկյունից, այլև այն այլանդակ գործունեության տեսքով, որը տարիներ շարունակ ուղղված է եղել մարդու իրավունքների ոտնահարմանը:
Լևան Իզորիան նշել է նաև ոստիկանության և օպերատիվ-քննչական արարողությունների վերաբերյալ օրենսդրության կատարելագործման անհրաժեշտությունը:







































