Գերմանական Bild պարբերականը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում պարզելու համար, թե արդյոք ցանկանու՞մ են նրանք «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին տեսնել ազգային թիմի կազմում՝ «Եվրո-2016»-ի ժամանակ:
Հարցվողների 51%-ը դեմ են քվեարկել «Բավարիա»-ի նախկին ֆուտբոլիստի մասնակցությանը՝ Եվրոպայի առաջնությանը, 49%-ը՝ կողմ:
Հավելենք, որ Բաստիանը քննադատության է ենթարկվում՝ նոր ակումբում անկայուն խաղ ցուցադրելու համար, սակայն հրավիրվել է Գերմանիայի հավաքականի նախնական կազմ՝ «Եվրո-2016»-ին մասնակցելու համար:










































