Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ 2015 թվականին Թուրքիա ելումուտ է արել 113.481.318 մարդ, որոնցից 86.524.866-ը՝ օդային ճանապարհով։
Նախորդ տարի Թուրքիա մուտք գործածների թիվը կազմել է 56.966.152 մարդ, իսկ Թուրքիան լքածների թիվը՝ 56.515.166 մարդ։ Այդ տվյալները ներկայացրել է Թուրքիայի առևտրի ու մաքսային հարցերով նախարարությունը։
2015 թվականին գրանցվել է օդային ճանապարհով Թուրքիա ելումուտ արածների 4.7 տոկոս աճ։ Ծովային ճանապարհով ելումուտ արածների թիվն աճել է 5.7 տոկոսով՝ հասնելով 4.459.035 մարդու։
Ցամաքային անցակետերով ելումուտ արածների թիվը 2014 թվականի համեմատ նվազել է 3.2 տոկոսով։ 2015 թվականին նրանց թիվը կազմել է 22.462.485 մարդ։ Նախորդ տարի երկաթուղային ճանապարհով ելումուտ անողների թիվը նվազել է 17.5 տոկոսով՝ մինչև 34.932 մարդ։












































