Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է «Վոլֆսբուրգ»-ի դեմ տարած հաղթանակի մասին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ուրախ եմ, որ կարողացանք հաղթանակ տոնել, իսկ ես դարձա գոլի հեղինակ: Մենք համբերատար էինք: «Վոլֆսբուրգ»-ը խաղում էր պաշտպանության խորքից, հույսը դնելով հակագրոհի վրա:
Խաղադաշտում լավագույնը «Բավարիա»-ն էր: Դժվար է խաղալ Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած ծանր հանդիպումներից հետո:
Ամեն ինչ արեցինք, որպեսզի կարողանայինք վաստակել կարևոր երեք միավորը»,- հայտարարել է լեհ հարձակվողը:






































