Իրաքի կառավարության ներկայացուցիչները հայտնում են, որ ԴԱԻՇ կազմակերպության գրոհայինները հարձակվել են Բաղդադի արվարձաններից մեկի վրա: Հարձակումը տեղի է ունեցել Աբու-Գրեյբ արվարձանում` զորքերի տեղակայման վայրի մերձակայքում:
Ականապատ ավտոմեքենաներով 3 գրոհայիններ պայթեցրել են իրենց, որից հետո այլ գրոհայիններ կրակ են բացել զինվորականների դիրքերի ուղղությամբ:
13 զինծառայող և ոստիկան է զոհվել:
Նշվում է, որ բանակն իրադրությունը վերահսկողության տակ է վերցրել:









































