Բիլբաոյի «Աթլետիկ»-ի պաշտպան Էմերիկ Լապորտը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթի»-ում:
«Սիթի»-ն պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի համար ընդհանուր 80 միլիոն ֆունտ հատկացնել՝ գրում է «The Sunday Times»-ը:
Լապորտի տրանսֆերային արժեքը սահմանված է 50 միլիոն եվրո(40 միլիոն ֆունտ), իսկ «Սիթի»-ն պատրաստ է այդ գումարը վճարել:
Աղբյուրը հաղորդում է, որ պաշտպանի տրանսֆերը ցանկանում է գնել Պեպ Գվարդիոլան, ով ամռանը ստանձնելու է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը:








































