Christie’s աճուրդի տունը աճուրդի կհանի 2.4 մ բարձրություն ունեցող ռոբոտի, որը ներկայացվել է 1957թ., հաղորդում է The Telegraph-ը:
Ռոբոտը, որին կոչում են Gygan կամ Mr. Moto, ստեղծվել է իտալացի ավիամոդելավորող Պյեր Ֆիորիտոյի կողմից և ցուցադրվել է 1950-1960-ական թվականների ցուցահանդեսներին և տոնավաճառներին:
Gygan-ը կարողանում է հետ ու առաջ շարժվել մեկ րոպեում 3 մ արագությամբ, կատարում է աջ և ձախ շրջադարձեր և առարկաներ է բարձրացնում ձեռքերով: Այն կշռում է ավելի քան 450 կգ:
YouTubeում հրապարակված հեռուստահաղորդման հատվածում, որը նվիրված է ռոբոտին, ասվում է, որ Gygan-ը կազմված է 300 հազար մասերից: Անդրոիդի մարմնում ներկառուցված է հեռուստատեսային տեսախցիկ: Հաղորդման մեջ նշվում է, որ Gygan-ը կարող է օգտագործվել ռադիոակտիվ նյութերի հետ աշխատելու համար:
1960թ. սեպտեմբերի Radio Control Models & Electronics ամսագրում նշվում էր, որ ռոբոտը կարող է արձագանքել ձայնային հրահանգներին:
Ռոբոտը գնահատվում է 6000-8000 ֆունտ սթեռլինգ: Աճուրդը բացվելու է սեպտեմբերի 5-ին: Աճուրդին ընդհանուր առմամբ ներկայացվելու է 150 առարկա:









































