Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովն ու Ալի Աքբար Սալեհին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր՝ այսօր լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
Ադրբեջանցի նախարարը իր իրանցի գործընկերոջը հրավիրել է Ադրբեջան:
Հեռախոսազրույցը կայացել է Իրանի արտգործնախարարի նախաձեռնությամբ:
Նախարարները քննարկել են նաև «Սիրիայի բարեկամների» առաջիկա հանդիպումը, որը կկայանա մայիսի 29-ին՝ Թեհրանում:











































