«Լիվերպուլ»-ի նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը, ով ներկայումս հանդես է գալիս «Լոս Անջելես Գելեքսի»-ում, հայտարարել է, որ մտածում է մարզական կարիերան ավարտելու մասին:
«Դեռ վստահ չեմ, բայց հնարավոր է, որ ընթացիկ մրցաշրջանը վերջինը դառնա իմ մարզական կարիերայում: Աստիճանաբար կսկսեմ նախապատրաստվել մարզչական գործունեությանը: Ֆուտբոլի միությունը հետևում է, որպեսզի հավաքականի նախկին ֆուտբոլիստները հնարավորություն ունենան մարզչական ուղի սկսել հարմարավետ պայմաններում:
Մրցաշրջանի ընթացքում ինձ հրավիրել են միջազգային տարբեր միջոցառումների: Գիտեմ, որ նման հրավերներ են ստացել նաև Ֆերդինանդն ու Կարագերը»,- The Telegraph-ը մեջբերում է Ջերարդի խոսքերը:









































