Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կական կարող է հաջորդ մրցաշրջանը սկսել բրազիլական «Ֆլամենգո»-ի կազմում: Այդ մասին հաղորդում է հարավամերիկյան մամուլը:
Հարկ է նշել, որ բրազիլական ակումբի ղեկավարությունը և մարզչական շտաբը խաղացողի ծառայություններով հետաքրքրվում են 2012 թվականի վերջից: «Ֆլամենգո»-ի փոխնախագահ Լուիս Էդուարդո Բապտիստան առաջարկ է կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է քննարկել այդ հնարավորությունը: Սակայն այժմ Կակայի դիրքորոշումը փոխվել է. նա ցանկանում է արժանանալ Բրազիլիայի ընտրանու գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարիի ուշադրությանը, ով չէր ընդգրկել խաղացողին Կոնֆեդերացիայի Գավաթի խաղարկությանը հայտավորված թիմի կազմում:
Ըստ տեղեկատվության՝ հանրահայտ Adidas ընկերությունը, որի հետ «Ֆլամենգո»-ն հովանավորչական պայմանագիր է ստորագրել, կօգնի գնել Կակայի տրանսֆերը:









































